Պաշտոնական. Գեորգի Հարությունյանը փոխեց ակումբը 📸
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է «Պուշկաշ Ակադեմիա», հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։
«Պուշկաշ Ակադեմիան» ներկայացնում է Հունգարիայի Ֆելչուտ քաղաքը։ Ակումբը 35 միավորով Հունգարիայի ընթացիկ առաջնության առաջատարն է։ Ակումբը մարզում է սլովակ Ժոլտ Հորնյակը։ 51-ամյա մասնագետը ժամանակին մարզել է նաև Աշտարակի «Միկան» և «Բանանցը» (ներկայումս` «Ուրարտու»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գեորգի Հարությունյան, Ժոլտ Հորնյակ, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Պուշկաշ Ակադեմիա, տրանսֆերներ