Պաշտոնական. Գատուզոն հեռացվեց Վալենսիայի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
45-ամյա մասնագետը «չղջիկների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2022 թ. հուլիսին։
Այդ ընթացքում «Վալենսիան» անցկացրել է 22 հանդիպում, տոնել 7 հաղթանակ, կրել 10 պարտություն, 5 անգամ էլ խաղն ավարտել է ոչ-ոքի։
«Վալենսիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 59-ամյա մասնագետ Վորո Գոնսալեսը։
Հավելենք, որ վալենսիական ակումբը Լա լիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է միայն 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ջենարո Գատուզո, Վալենսիա, Վորո Գոնսալես