Պաշտոնական. Բուֆոնը վերադարձավ Յուվենտուս

Պաշտոնական. Բուֆոնը վերադարձավ Յուվենտուս

04/07/2019 - 18:55

«Յուվենտուսը» հայտարարել է Ջանլուիջի Բուֆոնի տրանսֆերի մասին:

41-ամյա դարպասապահը թուրինյան ակումբի հետ 1 տարով պայմանագիր է կնքել:

Անցած մրցաշրջանում Բուֆոնը հանդես էր գալիս «ՊՍԺ»-ի կազմում, ուր տեղափոխվել էր մեկ տարի առաջ որպես ազատ գործակալ, իսկ մինչ այդ իտալացի դարպասապահը 17 տարի խաղացել է «Յուվենտուսի» կազմում:

Լիգա 1-ում Բուֆոնն անցկացրել է 20 հանդիպում և դարձել ֆրանսիայի չեմպիոն փարիզյան ակումբի կազմում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023