Պաշտոնական. Բորուսիա Դորտմունդը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Բորուսիա Դորտմունդը նոր գլխավոր մարզիչ ունի

14/06/2024 - 19:45

Դորտմունդի «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Նուրի Շահինը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

35-ամյա մասնագետն ու «Բորուսիան» պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Շահինը ռուրյան ակումբում փոխարինել է Էդին Թերզիչին։ Թուրք մասնագետն ընդգրկված էր Թերզիչի մարզչական շտաբում։

Շահինը ժամանակին մարզել է նաև թուրքական «Անթալիասպորը»։

Հիշեցնենք, որ Նուրի Շահինը ֆուտբոլային կարիերան սկսել է «Բորուսիայի» մարզադպրոցում, որի հիմնական թիմում անցկացրել է 274 հանդիպում` դառնալով 26 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023