Պաշտոնական. «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստ կհեռանա ակումբից 📸
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ու կիսապաշտպան Սալիհ Օզջանը կհեռանան ակումբից, հաստատում է գերմանական գրանդի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստները 2026թ. հուլիսի 1-ին կդառնան ազատ գործակալ. կողմերը նոր պայմանագիր չեն ստորագրի։
Զյուլեն դորտմունդյան ամումբում հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 108 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։
Օզջանը նույնպես «Բորուսիա» էր տեղափոխվել 2022թ. հուլիսին` 92 խաղում գրանցելով 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բորուսիա-Դորտմունդ, Նիկոլաս Զյուլե, Սալիհ Օզջան, տրանսֆերներ