Պաշտոնական. Բարսեղյանը տեղափոխվեց Սլովան
Ինչպես տեղեկացնում է Սլովակիան ներկայացնող «Սլովան Բրատիսլավայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Աստանայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը 2020 թ. հունվարից հանդես էր գալիս Ղազախստանը ներկայացնող «Աստանայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 56 հանդիպում` դառնալով 15 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան, տրանսֆերներ