Պաշտոնական. «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը հետաձգվեց

Պաշտոնական. «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը հետաձգվեց

09/03/2025 - 00:01

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը հետաձգվել է «բլաուգրանայի» առաջին թիմի գլխավոր բժիշկ Կառլես Մինյարո Գարսիայի մահվան պատճառով։ Վերջինը մահացել է մարտի 8-ի երեկոյան։

Հանդիպումը կկայանա այլ օր։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 57 միավորով Իսպանիայի Լա լիգայի առաջատարն է, «Օսասունան» 33 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023