Պաշտոնական. «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպման ստադիոնը
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Բարսելոնան» ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի քաղաքային իշխանություններից առաջիկա ամիսներին «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոն վերադառնալու անհրաժեշտ թույլտվությունը ստանա։
Կատալոնական ակումբը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի խաղը (6:0) անցկացրել է «Յոհան Կրոյֆ» ստադիոնում, որը տեղավորում է ընդամենը 6000 հանդիսական։ «Կապտանռնագույններն» այդ ստադիոնում չեն կարող Չեմպիոնների լիգայի հանդիպումներ անցկացնել, քանի որ այն չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին։
«Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ