Պաշտոնական. Բարսելոնան ու Մարկոո Ալոնսոն երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ու ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոն երկարաձգել են պայմանագիրը։
Ըստ նոր համաձայնագրի` իսպանացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Կողմերի միջև կնքված պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 50 մլն եվրո։
Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի շարքերը համալրել է 2022 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մարկոս ԱԼոնսո