Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բայեր

Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բայեր

26/06/2024 - 15:16

«Բարսելոնայի» մարզադպրոցի սան Անդրեա Նատալին տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»։

Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Իտալացի կենտրոնական պաշտպանը 2021 թվականից հանդես էր գալիս «բլաուգրանայի» համակարգում և Մ-18 թիմի անդամ էր։ Նա կատալոնական ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։

Ավելացնենք, որ Նատալին վերջերս Իտալիայի Մ17 հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023