Պաշտոնական. «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» նախկին խաղացողը գլխավորեց «Շախտյորը» 📸
Դոնեցկի «Շախտյորի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արդա Թուրանը, հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։
38-ամյա մասնագետը 2023 թ. ապրիլից մարզում էր Թուրքիայի Սուպերլիգան ներկայացնող «Էյուպսպորը»։ Ստամբուլը ներկայացնող ակումբը Թուրանի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում հաղթել է երկրի երկրորդ դիվիզիոնն ու պատմության մեջ առաջին անգամ նվաճել Սուպերլիգայի ուղեգիր։ 2024/25 մրցաշրջանում «Էյուպսպորը» 53 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղն ու շատ մոտ էր եվրագավաթային ուղեգիր նվաճելուն։
Արդա Թուրանը` որպես ֆուտբոլիստ, առավել հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյում» (2011-15 թթ., 178 խաղ, 22 գոլ, 32 ասիստ) և «Բարսելոնայում» (2015-18 թթ., 55 խաղ, 15 գոլ, 11 ասիստ) ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Արդա Թուրան, Բարսելոնա, Էյուպսպոր, Թուրքիայի Սուպերլիգա, Շախտյոր