Պաշտոնական. Բարնլին իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Բարնլիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը ձեռք է բերել «Բազելի» կենտրոնական հարձակվող Զեքի Ամդունիին։
Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Գործարքի դիմաց «Բարնլին» «Բազելին» վճարել է 18,6 մլն եվրո։
Այս գործարքը դարձել է «Բարնլիի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Վութ Վեգորսթի ռեկորդը, ում դիմաց 2022 թ. հունվարին ակումբը «Վոլֆսուրգին» վճարել է 17,5 մլն եվրո։
Հավելենք, որ 22-ամյա հարձակվողը «Բազելի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 52 խաղում դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Ամդունին նաև Շվեյցարիայի հավաքականի անդամ է, որի կազմում դաշտ է դուրս եկել 5 անգամ և խփել 5 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բազել, Բյորնլի, Զեքի Ամդունի, տրանսֆերներ