Պաշտոնական. Բավարիան նախատեսվածից շուտ ձեռք բերեց Գրանադայի ֆուտբոլիստին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը նախատեսվածից շուտ ձեռք է բերել «Գրանադայի» վինգեր Բրայան Սարագոսային։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին «ռեկորդ մայսթերը» հայտնեց, որ գնել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, ով ակումբի շարքերը համալրելու է 2024 թ. հունիսի 30-ին։
Այդուհանդերձ, Կինգսլի Կոմանի ծանր վնասվածքը խառնեց մյունխենյան ակումբի խաղաքարտերը. ֆրանսիացի ֆուտբոլիստը ներհոդային կապանի ճաքի պատճառով 3 ամսով շարքից դուրս է մնացել։
Այժմ «Բավարիան» մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձակալել է Բրայան Սարագոսային, որի դիմաց վճարել է 4 մլն եվրո։
Վարձակալության ավարտից հետո իսպանացի ֆուտբոլիստը մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր կստորագրի մյունխենյան ակումբի հետ, իսկ նրա տրանսֆերի դիմաց «ռեկորդ մայսթերն» արդեն վճարել է 13 մլն եվրո։
Հավելենք, որ Սարագոսան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բրիան Սարագոսա, Գրանադա, Կինգլսի Կոման, տրանսֆերներ