Պաշտոնական. «Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տոտենհեմ» 📸
«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինիան հանդես կգա «Տոտենհեմում», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
«Խթանները» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել են պորտուգալացի ֆուտբոլիստին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ վարձակալական պայմանագրի ավարտին «Տոտենհեմը» կունենա 30 միլիոն եվրոյով Պալինիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու ոչ պարտադիր իրավունք։
30-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 25 խաղում գոլ կամ ասիստ գրանցել։ Նա անգլիական ակումբներից հանդես է եկել նաև «Ֆուլհեմում», 79 խաղում խփել է 8 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Բավարիա, Ժոաու Պալինիա, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո