Պաշտոնական. Բավարիայի կիսապաշտպանը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ

Պաշտոնական. Բավարիայի կիսապաշտպանը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ

01/02/2023 - 17:34

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բավարիայի» կիսապաշտպամ Մարսել Զաբիթցերին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «կարմիր սատանաները» չեն ունենալու գնման իրավունք։

Նշենք, որ 28-ամյա ավստրիացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023