Պաշտոնական. Բալեկյանը նոր ակումբ ունի
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արգենտինական «Բոկա Խունիորսից» տեղափոխվել է «Խիմնասիա և Էսգրիմա»։
«Խիմնասիա և Էսգրիմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։
Արգենտինայի Լա Պլատա քաղաքը ներկայացնող ակումբը Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղից հետո վաստակել է 14 միավոր և 28 թիմերի պայքարում 16-րդ տեղում։
Հիշեցնենք, որ Բալեկյանը «Բոկա Խունիորս» էր տեղափոխվել 2021 թ. ամռանը և 56 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բոկա Խունիորս, Լիգա Պրոֆեսիոնալ, Խիմնասիա և Էսգրիմա, Հայաստանի-հավաքական, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, տրանսֆերներ