Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորեց Հայաստան Մ-21-ն ու ԲԿՄԱ-ն

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորեց Հայաստան Մ-21-ն ու ԲԿՄԱ-ն

08/12/2023 - 20:16

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի Մ-21 հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. մայիսի 31-ը։

Հաղորդվում է, որ 56-ամյա մասնագետը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:


«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Արմեն Գյուլբուդաղյանցը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023