Պաշտոնական. Արման Ծառուկյանը 1,5 տարի անց մենամարտ կանցկացնի UFC-ում 📸
Պաշտոնական. Արման Ծառուկյանը 1,5 տարի անց մենամարտ կանցկացնի UFC-ում 📸
02/10/2025 - 01:38

Թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 1,5 տարի անց մենամարտ կանցկացնի UFC-ում։

Հայ մարտիկը UFC Fight Nigh-ի շրջանակում նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կմենամարտի նորզելանդացի Դեն Հուքերի հետ։

Ծառուկյանը UFC-ում մենամարտ անցկացրել է 2024թ. ապրիլի 13-ին` մրցավարների որոշմամբ հաղթելով Չարլս Օլիվեյրային (Բրազիլիա)։

28-ամյա մարտիկն օգտագոնում 25 մենամարտից 22-ում հաղթել է, կրել 3 պարտություն։

Հուքերը քաշային կարգի 6-րդ համարն է, 36 մենամարտում 24 հաղթանակ է տարել, կրել 12 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025