Պաշտոնական. Արման Ծառուկյանը չեմպիոնական մենամարտ կրկին չի անցկացնի 📸
Հայ մարտիկ, Արման Ծառուկյանը չի մենամարտի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար UFC-324 մրցաշարում կմենամարտեն ամերիկացի Ջասթին Գեյջին և բրիտանացի Փեդի Փիմբլեթը։
Գեյջին օկտագոնում 31 մենամարտից 26-ում հաղթել է, կրել 5 պարտություն։ Փիմբլեթն էլ 26 մենամարտից 23-ն է ավարտել իր օգտին, ունի նաև 3 պարտություն։
Քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով, որ անձնական խնդիրների պատճառով մինչև 2026թ. ապրիլ դադար է վերցնում.
«Մենամարտ չեմ անցկացնի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Այժմ ես դժվար շրջան եմ ապրում անձնական կյանքումս։ Ուզում եմ կենտրոնանալ երեխաներիս վրա և հնարավորինս շուտ լուծել այս հարցը։
Երբ ամեն ինչ կարգավորվի, կտեղեկացնեմ UFC-ին վերադառնալու պատրաստակամության մասին»,- գրել է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը։
UFC-ն հաստատել է, որ Գեյջի – Փիմբլեթ մենամարտի հաղթողը հետագայում կհանդիպի Տոպուրիային` թեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոնության համար պայքարելու։
Արման Ծառուկյանը, որը թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարն է, վերջերս է մենամարտ անցկացրել` խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուքերին։
UFC-324 մրցաշարը կկայանա հունվարի 24-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml