Պաշտոնական. Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի 📸

Պաշտոնական. Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի 📸

24/07/2025 - 09:55

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի Սուպերլիգայում հանդես եկող «Բնեյ Սախնին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» սկզբունքով։

29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժն» էր, որի կազմում 21 խաղում 3 գոլ է խփել։

«Բնեյ Սախնինը» Սուպեր լիգայի 2024/25 մրցաշրջանում 36 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։

Սախնինը ներկայացնող ակումբը 2025/26 մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին Տոտոյի գավաթի խաղարկության A խմբում կմրցի «Իբերի Տիբերիասի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:45-ին։

Տոտոյի գավաթի խաղարկությունը Իսրայելում նշանակությանբ երրորդ մրցաշարն է Սուպերլիգայից ու երկրի գավաթից հետո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023