Պաշտոնական. Արթուր Ավագիմյանը վերադարձել է իր նախկին ակումբ 📸
Արթուր Ավագիմյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Օդեսայի «Չեռնոմորեց», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» սկզբունքով։
Հայ ֆուտբոլիստը «Չեռնոմորեցում» հանդես է եկել նաև 2020-22 և 2023-24 թվականներին, 98 խաղում խփել է 18 գոլ, կատարել 15 արդյունավետ փոխանցում։
29-ամյա կիսապաշտպանը 2024թ. օգոստոսից խաղում էր Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «ԼՆԶ Չերկասիում», որի կազմում մասնակցել է 19 հանդիպման, գրանցել 2 ասիստ։
«Չեռնոմորեցը» 2025/26 մրցաշրջանում ներկայացնում է Ուկրաինայի երկրորդ լիգան։ Օդեսան ներկայացնող ակումը 18 խաղում 38 միավոր է վաստակել ու երրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արթուր Ավագիմյան, Ուկրաինայի առաջին լիգա, Ուկրաինայի Պրեմիեր լիգա, Չերնոմորեց, տրանսֆերներ