Պաշտոնական. Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը տեղափոխվեց լեհական ակումբ
Ինչպես տեղեկացնում է Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լոձի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» եզրային կիսապաշտպան Դավիթ Բարսեղյանի հետ։
18-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Նշենք, որ «Լոձը» Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 23 խաղում վաստակել է 47 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը` պայքարելով Էկստրակլասայի ուղեգիր նվաճելու համար։
Հավելենք, որ Դավիթ Բարսեղյանի տրանսֆերային հարցերով զբաղվում է ֆուտբոլային գործակալ Դավիթ Բիշարյանը։
Ավելացնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» երիտասարդական թիմում, որի կազմում Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ խաղարկությունում դաշտ է դուրս եկել 13 անգամ` խփելով 5 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Դավիթ Բարսեղյան, Լեհաստանի երկրորդ դիվիզիոն, Լոձ, հայկական-ֆուտբոլ, տրանսֆերներ