Պաշտոնական. «Ատլետիկոյից» խոշոր գումարով ևս մեկ ֆուտբոլիստ է հեռացել 📸
«Ատալանտան» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ջակոմո Ռապսադորիին, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Բերգամոն ներկայացնող ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 22 միլիոն եվրո։
Ռասպադորին մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 15 խաղում գրանցել է 2 գոլ ու 3 ասիստ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «Ատլետիկոյից» հեռացել էր անգլիացի կիսապաշտպան Կոնոր Գալահերը` 40 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Տոտենհեմ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml