Պաշտոնական. «Ատլետիկը» նոր պայմանագիր ստորագրեց Նիկո Վիլիամսի հետ

Պաշտոնական. «Ատլետիկը» նոր պայմանագիր ստորագրեց Նիկո Վիլիամսի հետ

04/07/2025 - 13:08

«Ատլետիկը» նոր պայմանագիր է ստորագրել ակումբի վինգեր Նիկո Վիլիամսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2035 թ. հուլիսի 1-ը։

Պայմանագրով 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կավելանա 50 տոկոսով և նախկն 58-ի փոխարեն կլինի 87 միլիոն եվրո։

Վիլիամսն «Ատլետիկի» համակարգում է 2013 թվականից և ակումբի հիմնական թիմում 167 խաղում խփել է 31 գոլ, կատարել 30 ասիստ։

Հիշեցնենք, որ Վիլիամսի ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնան» ու «Բավարիան»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով վինգերի տրանսֆերը գնելուց հետո չէր կարողանալու գրանցել նրա տրանսֆերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023