Պաշտոնական. «Ատալանտան» նոր գլխավոր մարզիչ է նշանակել 📸
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայելե Պալադինոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Պալադինոն Բերգամոն ներակայցնող ակումբում փոխարինել է Իվան Յուրիչին։ «Ներաձուրի» խորվաթ մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հունիսից, 15 խաղում տարել է 4 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 3 պարտություն։
Իտալացի 41-ամյա Պալադինոն նախկինում մարզել է նաև «Մոնցան» ու «Ֆիորենտինան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Ատալանտա, Իվան Յուրիչ, Ռաֆայել Պալադինո