Պաշտոնական. Աստոն Վիլլան գնեց Կոուտինիոյի տրանսֆերային ամբողջական իրավունքները
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը «Բարսելոնայից» գնել է Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև` 2026 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը չի բացահայտել գործարքի ֆինանսական մանրամասները, սակայն «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ բրազիլացի ֆուտբոլիստի գործարքի դիմաց «Վիլլան» վճարել է 20 մլն եվրո։
Բացի դրանից, Կոուտինիոյի հետագա վաճառքից «բլաուգրանան» կունենա 50% մասնաբաժին։
Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 106 հանդիպում` դառնալով 25 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Կոուտինիոն «Աստոն Վիլլայի» շարքերը վարձավճարով համալրել է դեռևս 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որի կազմում դաշտ է դուրս եկել 16 անգամ` խփելով 4 գոլ ու կատարելով 3 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Բարսելոնա, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո