Պաշտոնական. Ասթոն Վիլան խոշոր գումարով գնեց Չելսիի ֆուտբոլիստի տրանսֆերը
«Չելսիի» պաշտպան Յան Մատսենը կարեիրան կշարունակի «Ասթոն Վիլայի» կազմում, հայտնում է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Վիլան» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «ազնվականներին» վճարել է 44,5 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Ասթոն Վիլայի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Այն զիջում է միայն Մուսա Դիաբիի տրանսֆերին։ Ակումբը նրա տեղափոխության համար 2023 թ. ամռանը Լևերկուզենի «Բայերին» վճարել է 55 մլն եվրո։
Հավելենք, որ Յան Մատսենը 2023/24 մրցաշրջանի երկրորդ մասը վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»` 23 խաղում դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հոլանդացի ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել 2018 թ., որի հիմնական թիմում անցկացրել է 16 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Բորուսիա-Դորտմունդ, Յան Մատսեն, Չելսի, տրանսֆերներ