Պաշտոնական. Առնաուտովիչը տեղափոխվեց «Ցրվենա Զվեզդա» 📸
«Ցրվենա Զվեզդան» պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հարձակվող Մարկո Առնաուտովիչի հետ, հայտնում է Սերբիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը երկու տարով է և կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` 36-ամյա ֆուտբոլիստը միլանյան գրանդը լքել է անցճար։
Ավստրիացին «ներաձուրիի» կազմում հանդես է եկել նախ 2009/10 մրցաշրջանում, ապա 2023-25 թթ., 65 խաղում խփել է 14 գոլ, կատարել 5 ասիստ։
Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Ինտեր, Մարկո Արնաուտովիչ, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ, Ցրվենա Զվեզդա