Պաշտոնական. ԱՊԼ-ում և Լիգա 1-ում խաղալու հարուստ փորձ ունեցող ֆուտոբլիստը՝ Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Նյուքասլի» և «Բորդոյի» նախկին ֆուտբոլիստ Յոհան Գուֆրանի հետ։ Պայմանագրի մանրամասները հայտնի չեն։
33-ամյա խաղացողի վերջին ակումբը եղել է թուրքական «Գյոզթեփեն», որից հեռացել է 2019 թվականի հուլիսին։
Գուֆրանը անգլիական Պրեմիեր լիգայում և ֆրանսիական Լիգա 1-ում խաղալու հարուստ փորձ ունի։ «Նյուքասլի» կազմում ԱՊԼ-ի շրջանակում մասնակցել է 89 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորդոյի» կազմում ֆրանսիական Լիգա 1-ում խաղադաշտ է դուրս եկել 189 անգամ՝ խփելով 41 գոլ և կատարելով 17 գոլային փոխանցում։
«Բորդոյի» կազմում Գուֆրանը 2008/09 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։
# ԱՊԼ, Արարատ-Արմենիա, Բորդո, Լիգա-1, Յոհան Գուֆրան, Նյուքասլ, տրանսֆերներ