Պաշտոնական. Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում 📸
Պաշտոնական. Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում 📸
25/03/2026 - 15:12

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կտեղափոխվի «Օռլանդո Սիթի», հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը «2+1» ձևաչափով է։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։

35-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ կտեղափոխվի անվճար։ Նա «Օռլանդոյում» հանդես կգա «7» համարի մարզաշապիկով։

Գրիզմանն «Ատլետիկոյում» 488 խաղում խփել է 211 գոլ, կատարել 97 ասիստ։ Նա իսպանական գրանդի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026