Պաշտոնական. Անխել Դի Մարիան վերադարձավ Բենֆիկա
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Անխել Դի Մարիայի հետ։
Կոմղերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ արգենտինացի վինգերը 2007-10 թթ. «արծիվների» կազմում արդեն հանդես է եկել` անցկացրած 121 խաղում դառնալով 15 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որի կազմում հանդես է եկել 2022/23 մրցաշրջանում։
Դի Մարիան «բյանկոներիների» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 40 անգամ` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, բենֆիկա, Յուվենտուս, տրանսֆերներ