Պաշտոնական. Ալվարո Մորատան` Միլանի ֆուտբոլիստ

Պաշտոնական. Ալվարո Մորատան` Միլանի ֆուտբոլիստ

19/07/2024 - 15:53

«Միլանը» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային։ «Ռոսոներիների» պաշտոնական կայքը գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Ըստ Transfermarkt-ի` իտալական գրանդը Մորատայի տեղափոխության համար «հնդկացիներին» վճարել է 13 մլն եվրո։

Իսպանացի հարձակվողը նոր ակումբում հանդես է գալու «7» համարով։

Մորատան իտալական ֆուտբոլում խաղալու հարուստ փորձ ունի, քանի որ 2014-16 և 2020-2022 թթ. պաշտպանել է Թուրինի «Յուվենտուսի» գույները։ Նա «բյանկոներիների» կազմում դաշտ է դուրս եկել 185 անգամ` դառնալով 59 գոլի ու 39 գոլային փոխանցման հեղինակ։

Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին։ Հարձակվողը «ֆուրիա ռոխայի» ավագն էր և օգնեց իր թիմին դառնալ Եվրոպայի չեմպիոն` մրցաշարում 7 խաղում խփելով 1 գոլ ու կատարելով 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023