Պաշտոնական. Ալեխանդրո Պապու Գոմեսը վերադարձավ Ա սերիա
Ինչպես տեղեկացնում է «Մոնցայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել արգենտինացի անվանկի կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսի հետ։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Գոմեսն Ա սերիայում հանդես գալու հարուստ փորձ ունի, քանի որ 2010-13 թթ. պաշտպանել է «Կատանիայի», իսկ 2014-21 թթ.` «Ատալանտայի» գույները` անցկացրած 315 խաղում դառնալով 66 գոլի և 80 գոլային փոխանցման հեղինակ։
35-ամյա ֆուտբոլի վերջին ակումբը «Սևիլիան» էր (2021-23 թթ.), որի մարզաշապիկով անցկացրել է 90 հանդիպում` դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեխանդրո Գոմես, Լա-լիգա, Մոնցա, Սևիլիա