Պաշտոնական. Ադրբեջանը Սանթուշին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Ադրբեջանը Սանթուշին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից

08/09/2025 - 14:23

Ֆեռնանդու Սանթուշը հեռացվել է Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ԱՖՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պորտուգալացի անվանի մասնագետը պաշտոնը զբաղեցնում էր 2024թ. հունիսից։ Ադրբեջանցիները նրա գլխավորությամբ 11 խաղում 2 ոչ-ոքի են գրանցել, կրել 9 պարտություն։

Հավաքականի գլխավոր մարզիչ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Այխան Աբասովը։ 44-ամյա մասնագետը գլխավորում է նաև Ադրբեջանի Մ-21 հավաքականն ու «Շամախին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023