Պաշտոնական. Ադամա Տրաորեն տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական. Ադամա Տրաորեն տեղափոխվեց Բարսելոնա

29/01/2022 - 23:04

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ադամա Տրաորեին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թ. հունիսի 30-ը։

Կատալոնական ակումբը հայտնում է, որ մինչև վարձակալության ավարտը կվճարի 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։

Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` վարձակալության ավարտից հետո «Բարսելոնան» կարող է 30 մլն եվրոյի դիմաց գնել իսպանացի վինգերի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Հաղորդվում է, որ եթե «Բարսելոնան» որոշի «Վուլվզից» գնել Տրաորեի ամբողջական տրանսֆերը, ապա նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Այսպիսով, Ադամա Տրաորեն 6 տարի անց վերադարձավ «Բարսելոնա», որի համակարգում հանդես է եկել 2004-2015 թթ.։

Տրաորեն «կապտնառնագույնների» գլխավոր թիմում անցկացրել է 4 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։

Ինչ վերաբերում է նրա` «Վուլվզում» ունեցած մրցելույթներին, ապա «գայլերի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 154 հանդիպում` 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023