Պաշտոնական․ Ֆլիկը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Բավարիայի հետ

Պաշտոնական․ Ֆլիկը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Բավարիայի հետ

03/04/2020 - 22:53

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը մշտական պայմանագիր է կնքել ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։

55-ամյա մասնագետի և մյունխենյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչը 2023 թվականի հունիսի 30-ը։

Ֆլիկը նախորդ տարվա ամռանը դարձել էր այն ժամանակվա գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի օգնականը, իսկ 2019-ի նոյեմբերին, երբ Կովաչը հեռացվեց գլխավոր մարզիչ պաշտոնից, Ֆլիկը դարձավ գլխավոր մարզչի ԺՊ։

Ֆլիկի գլխավորությամբ «Բավարիան» վերգտավ իր խաղը և Բունդեսլիգայում անցկացրած 25 խաղից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բորուսիա Դորտմունդին» գերազանցելով 4 միավոր, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ակումբը հյուրընկալվելիս 0։3 հաշվով հաղթել է «Չելսիին»։

Ֆլիկի օրոք «Բավարիան» անցկացրել է 22 հանդիպում՝ տանելով 18 հաղթանակ, մեկ խաղավարտել է ոչ-ոքի, իսկ երեք հանդիպում պարտվել է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023