Պաշտոնական․ Ֆիորենտինան պաշտոնանկ արեց Վինչենցո Մոնտելային

Պաշտոնական․ Ֆիորենտինան պաշտոնանկ արեց Վինչենցո Մոնտելային

21/12/2019 - 16:39

Ինչպես տեղեկացնում է իտալական «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը՝ ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային։

«Ակումբը ծավալուն վերլուծություն է արել և ամփոփել է ակումբի վերջին արդյունքները՝ որոշում կայացնելով հեռացնել Մոնտելային։

Շնորհակալություն ենք հայտնում Վինչենցոյին և իր օգնականներին հավատարմության և աշխատանքի նկատմամբ իրենց վերաբերմունքի համար։

Առաջիկա օրերին կհայտնենք նոր գլխավոր մարզչի անունը»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարությամ մեջ։

Ըստ Sky Sports-ի՝ «մանուշակների» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն Լուչիանո Սպալետին է։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023