Պաշտոնական․ Ֆիորենտինայի աստղը տեղափոխվեց  Յուվենտուս

Պաշտոնական․ Ֆիորենտինայի աստղը տեղափոխվեց Յուվենտուս

06/10/2020 - 00:04

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ֆիորենտինայի» վինգեր Ֆեդերիկո Կիեզային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 22-ամյա իտալացի ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «մանուշակները» ստանալու են 10 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո «Յուվենտուսը» խաղացողին գնելու պարտադիր իրավունք կունենա, սակայն դա ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե ակումբը որոշակի սպորտային հաջողություններ գրանցի։ Այդ կետը եթե ուժի մեջ չմտնի, միևնութույնն է, «զեբրերը» խաղացողին գնելու անմիջական իրավունք կունենան։

Երկու դեպքում էլ «Յուվենտուսը» Կիեզայի դիմաց կվճարի 40 մլն եվրո, որը թուրինյան ակումբը վճարելու երեք տարվա ընթացքում։ Այդ գումարին, հնարավոր է, ավելանա ևս 10 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։

Ֆեդերիկո Կիեզան «Ֆիորենտինայի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 153 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023