Պաշտոնական․ Վիլլառեալի հարձակվողը հանդես կգա Լիոնի կազմում

Պաշտոնական․ Վիլլառեալի հարձակվողը հանդես կգա Լիոնի կազմում

21/01/2020 - 00:49

Ինչպես տեղեկացնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Վիլլառեալի» 27-ամյա հարձակվող Կառլ Տոկո Էկամբիին։ Ֆրանսիական ակումբը վարձակալության համար «դեղին սուզանավներին» կվճարի 4․5 մլն եվրո։ Դեռևս հայտնի չէ՝ մրցաշրջանի ավարտին ֆրանսիական ակումբը խաղացողի տրանսֆերը գնելու անմիջական իրավունք ունենալու՞ է , թե՞ ոչ։

Ֆրանսիական ակումբն այս քայլին է գնացել, քանի որ հիմնական հարձակվող Մեմֆիս Դեպայը ծանր վնասվածքի պատճառով բաց է թողնելու մրցաշրջանի մնացած հատվածը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023