Պաշտոնական․ Սիմեոենի օգնականը հեռանում է
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգնական Հերման Բուրգոսը հեռանում է ակումբից։
Արգենտինացի 51-ամյա մարզիչը ակումբի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մադրդիյան ակումից։ Նշվում է, որ Բուրգոսը մտադիր է ինքնուրույն մարզչական կարիերա սկսել։
Նշենք, որ Հերման Բուրգոսն ու Դիեգո Սիմեոնեն միասին աշխատում են արդեն գրեթե 10 տարի։ 2010/11 մրցաշրջանում նրանք միասին աշխատել են իտալական «Կատանիայում», 2011/12 մրցաշրջանում՝ արգենտինական «Ռասինգում», 2011/12 մրցաշրջանի կեսից՝ «Ատլետիկո Մադրիդում»։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Հերման Բուգոս