Պաշտոնական․ ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Բավարիա
Պաշտոնական․ ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Բավարիա
02/07/2020 - 19:05

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, մյունխենյան ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի պաշտպան Նյանզու Կուասիի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 18-ամյա պաշտպանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր, իսկ Կուասին «Բավարիային» «բաժին է հասել» անվճար, քանի որ լրացել էր ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը։

Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Նիանզու Կուասին փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

https://www.instagram.com/p/CCF4t7DlzEG/?utm_source=ig_embed
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025