Պաշտոնական․ Չելսիի ֆուտբոլիստը տեղափոխվեց Սպարտակ
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Չելսիի» վինգեր Վիկտոր Մոզեսին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նիգերիացի ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2020/21 մրցաշրջանի ավրատից հետո, ինչից հետո «Սպարտակը» կկարողանա գնել նրա տրանսֆերային իրավունքները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա ֆուտբոլիսիտ աշխատավարձը նոր ակումբի կազմում չի գերազանցելու 3 մլն եվրոն։ Անցնող շաբաթվա ընթացքում Մոզեը նոր ակումբի կազմում արդեն բուժզննում անցել է։
Վիկտոր Մոզեսը 2012 թվականից համարվում էր «Չելսիի» ֆուտբոլիստ, սակայն այդ ընթացքում վարձակալությամբ խաղացել է մի շարք թիմերում՝ «Լիվերպուլում», «Սթոք Սիթիում», «Վեսթ Հեմում», «Ֆեներբախչեում», իսկ նախորդ մրցաշրջանի կեսն անցկացրեց «Ինտերի» կազմում։
# Չելսի, Սպարտա-Մոսկվա, Վիկտոր Մոզես, տրանսֆերներ