Պաշտոնական․ Չալըշըրը տեղափոխվեց հունական ակումբ
Ինչպես տեղեկացնում հունական Սուպերլիգան ներակայցնող «Ապոլոն Սմիրնիսի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանգիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրի հետ։ Պայմանագրի մանրամասները հայտնի չեն։
30-ամյա պաշտպանը նախորդ երկու տարիներն անցկացրել է շվեդական «Գյոթեբորգ» ակումբի կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 76 անգամ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Չալըշըրն իր ակումբի ավագն էր։
Հունական Սուպերլիգայի շրջանակում կայացած 12 տուրերից հետո «Ապոլոնը» վաստակել է 12 միավոր՝ 14 թիմերի պայքարում զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։
# Անդրե Չալըշըր, Ապոլոն Սմիրնիս, Գյոթեբորգ, Հայաստանի-հավաքական, Հունաստանի Սուպերլիգա