Պաշտոնական․ Նոյերը երկարաձգել է պայմանագիրը Բավարիայի հետ
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել դարպասապահ Մանուել Նոյերի հետ։
34-ամյա դարպասապահի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականը։ Նախկին պայմանագիրն ավարտվում էր մինչև 2021 թվականի ամռանը։
Պաշտոնական հայտարարության մեջ ակումբը չի նշում, թե որքան է կազմելու գերմանացի դարպասապահի աշխատավարձը, սակայն, վերջերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Նոյերը ակումբից պահանջում է 20 մլն աշխատավարձ։ Որոշ աղբյուրներ էլ պնդում են, Նոյերը նոր պայմանագրով վաստակել է տարեկան 12 մլն եվրո։
# Բավարիա, Մանուել Նոյեր