Պաշտոնական․ Նիդեռլանդների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, հավաքականի նոր Ֆրանկ դե Բուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։
50-ամյա մասնագետը միանգամից անցնելու աշխատանքի՝ հավաքականին պատրաստելով Մեքսիկայի դեմ ընկերական, ինչպես նաև հոկտեմբերին Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Բոսնիա և Հերցեգովինայի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին։
Ռոնալդ Կումանի՝ «Բարսելոնան» գլխավորելուց հետո «նարնջագույնների» գլխավոր մարզչի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դուայթ Լոդեվեգեսը։
Ֆրանկ դե Բուրի վերջին աշխատավայրը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայցնող «Ատլանտա Յունայթեդում», որտեղից նա հեռացել էր սույն թվականի հուլիսին։ Ժամանակին նա մարզել է նաև «Այաքսը», «Ինտերը», ինչպես նաև «Քրիստալ Փելասը»։
# Հոլանդիայի հավաքական, Ռոնալդ Կուման, Ֆրանկ դե Բուր