Պաշտոնական․ Նապոլին խոշոր տրանսֆեր իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբն ավարտին է հասցրել «Լիլի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի տրանսֆերը։
Նեապոլիտանական ակուբը շատ մանարամսներ չի հայտնում գործարքից, սակայն հայտնի է, որ 21-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և տարեկան ստանալու է 4․5 մլն եվրո աշխատավարձ։
Հաղորդվում էր, որ «Լիլը» խաղացողի տրանսֆերի դիմաց կստանա 50 մլն եվրո, որին կգումարվեն նաև ևս 10 մլն եվրո՝ որպես բոնուս, իսկ ֆրանասիական ակումբ կտեղափոխվեն նաև դարպասապահ Օրեստիս Կարնեզիսն ու պաշտպան Կլաուդիո Մանցին։
Իտալական ԶԼՄ-ներն էլ նույնպես հայտնում են, որ «Նապոլիի» համար տրանսֆերն արժեցել է 50+10 մլն եվրո, սակայն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Նիգերիայում հաստատում են, որ տրանսֆերն արժեցել է 81 մլն եվրո, որի մեջ ներառված են նաև բոնուսները, սակայն հավանական է, որ այդ 81 մլն եվրոյի մեջ ներառված է նաև խաղացողի աշխատավարձի չափը։
Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով էլ «Նապոլին» այդ 50 մլն եվրոն վճարելու է 5 տարվա ընթացքում, ինչպես հայտնում է Transfermarkt.com-ը, «Նապոլին» խաղացողի դիմաց վճարել է 70 մլն եվրո։ Ամեն դեպքում, հստակ չի հայտարարվել, թե ի վերջո, որքան է վճարել «Նապոլին» խաղացողի տրանսֆերի դիմաց։
Նշենք, որ Վիկտոր Օսիմենը ավարատված մրցաշրջանում «Լիլի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 6 գոլի հեղինակ։
# Transfermarkt, Լիլ, Նապոլի, Ջանլուկա դի Մարցիո, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ