Պաշտոնական․ Մոուրինիոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ու նրա օգնականներ Ժոաո Սակրամենտոն, Նունու Սանթոսը, Կառլոս Լալինն ու Ջովանի Սերան ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «խթանների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի նոյեմբերի 20-ին։ Մինչ օրս ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել էր 86 հանդիպում՝ տոնելով 45 հաղթանակ, 17 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, 24 խաղում էլ պարտվել է, իսկ գնդակների ընդհանուր հարաբերակցությունը եղել է 173։110։
58-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբի հետ որևէ տիտղոս չի նվաճել։
Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», ապա ակումբը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղից հետո վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Տոտենհեմ