Պաշտոնական․ Միլանը նոր պայմանագիր կնքեց Պիոլիի հետ
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայամանգիր է կնքել Ստեֆաո Պիոլիի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
«Ստեֆանոն համապատասխան մարդ է, ով կարողանում է ակումբին տանել իր հետևից, որին մենք ցանկանում ենք տեսնել հաղթանակների ծարավ, երիտասարդ, հաջողակ»,- նշել է «ռոսոներիների» սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» բանակցություններ է վարում «Լայպցիգի» և «Շալկե-04»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի, ով միլանյան ակումբում պետք է զբաղեցներ միանգամից երեք պաշտոն։ Գերմանացի մասնագետը պետք է զբաղեցներ գլխավոր մարզչի, սպոտրային տնօրենի, ինչպես նաև մարզադպրոցի տնօրենի պաշտոնները, ով նաև պետք է անձամբ զբաղեցվեր ակումբի տրանսֆերային հարցերով, սակայն, կողմերն այդպես էլ չհասան վերջնական համաձայնության և երեկ՝ հուլիսի 21-ին, հայտարարվեց, որ բանակցությունները դադարեցվել են։
Հավելենք, որ «Միլանը» կորոնադադարից հետո պարզապես ֆանտաստիկ է հանդես գալիս՝ անցկացրած 9 խաղերից 7-ն ավարտելով հաղթանակով, իսկ երկու խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։ Այդ հաջող շարքի շնորհիվ Ստեֆանո Պիոլիի սաներն այժմ զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը և առաջնության ավարտից 3 տուր առաջ նվազագույնն ապահովել են Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիրը։
# Ա-սերիա, Եվրոպա-լիգա, Միլան, Ռալֆ Ռանգնիկ, Ստեֆանո Պիոլի