Պաշտոնական․ Հարոյանը նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներակայացնող «Տամբովի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 28-ամյա հայազգի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։
Հիեշցնենք, որ Վարզդատ Հարոյանը սեպտեմբերի 22-ին երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը «Ուրալի» հետ, որտեղ հանդես էր գալիս 2017 թվականից։
«Տամբովի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։
# Ալեքսանդր-Կարապետյան, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, Վարազդատ Հարոյան, Տամբով