Պաշտոնական․ Հարի Մագուայերը հեռացվեց Անգլիայի հավաքականից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը լուրջ սկանդալի եզրին է։ Անգլիացի պաշտպանն իր արձակուրդն անցկացնում էր Հունաստանի Միկոնոս կղզում։ Օգոստոսի 21-ին՝ ուշ գիշերը, տեղի բարերից մեկում քրոջ հետ մասնակցել է ինչ-որ խնջույքի, որի ժամանակ բախում է սկսվել բրիտանացի այլ երիտասարդների հետ, որոնք վիրավորել էինք նրա քրոջը՝ Դեյզիին։ Մագուայերը տեղի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել և դեռևս պարզ չէ նրա ապագան։
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը, այդ դեպքերի հետ կապված հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշում է կայացրել ֆուտբոլիստին հեռացնել երկու խաղերից։
Այդ որոշումը դեռևս կապված է միայն առաջիկա երկու խաղերի համար, որոնք կայանալու են սեպտեմբերի 5-ին և 8-ին։ Այդ օրերին «երեք առյուծները» Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերի շրջանակում համապատասխանաբար մրցելու են Իսլանդիայի և Դանիայի հավաքականների դեմ։
# Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, Հարի-Մագուայեր